Գեղարքունիքի մարզում 24-ամյա վարորդը ՎԱԶ-2114-ով բախվել է երկաթե սյանն ու շինության պատին. կա վիրավոր. Shamshyan.com

02:38 • 15.03.20

Մարտի 14-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում, Վարդաձոր գյուղի բնակիչ, 24-ամյա Հրայր Խ.-ն՝ Վարդաձոր գյուղի Ալաշկերտի փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, իր վարած ՎԱԶ-2114 մակնիշի 35 NX 203 համարանիշի ավտոմեքենայով բախվել է երկաթե սյանն ու այնուհետև շինության պատին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Հրայր Խ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: