Թուրքիայում ավելացել է կորոնավիրուսով վարակվածների թիվը
Թուրքիայի քաղաքացիներից ևս մեկի կորոնավիրուսի թեստի ստուգման պատասխանները դրական են եղել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջային:
Ավելի վաղ նշվում էր երկրում 5 վարակվածի մասին: Նրանք բոլորը շփում էին ունեցել առաջին վարակվածի հետ, որը ժամանել էր Եվրոպայից:
6-րդ պացիենտը Թուրքիայի քաղաքացի է, տղամարդը վերադարձել է Սաուդյան Արաբիա կատարած ճանապարհորդությունից: Առողջապահության նախարարը կրկին կոչ է արել բոլորին պահպանել 14 օրվա կարանտինը՝ Սաուդյան Արաբիայից վերադառնալուց հետո:










