Արտակարգ դրությունն արդեն ուժի մեջ է, անկախ նրանից՝ քվեարկվել է ԱԺ-ում, թե ոչ․ ԱԺ-ն կարող է միայն վերացնել արտակարգ դրությունը․ Ռուստամ Բադասյան (տեսանյութ)

21:20 • 16.03.20

Արտակարգ դրությունն արդեն ուժի մեջ է, անկախ նրանից՝ քվեարկվել է ԱԺ-ում, թե ոչ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Կառավարության որոշում արդեն հրապարակվել է, Ազգային ժողովը ուղղակի կարող է վերացնել դա»,- հայտնեց նախարարը։

Հարցին, թե Ազգային ժողովը կարող է չեղարկել արտակարգ դրություն մտցնելու մասին Կառավարության որոշումը, Ռուստամ Բադասյանը պատասխանեց․ «Ոչ, Ազգային ժողովին սահմանադրությամբ տրված է լիազորություն միայն վերացնելու արտակարգ դրությունը։ Արտակարգ դրությունն արդեն ուժի մեջ է»։

Հիշեցնենք, որ Կառավարությունն ընդունել է ՀՀ-ում մարտի 16-ի ժամը 18:30-ից մինչև ապրիլի 14-ը արտակարգ դրություն սահմանելու նախաձեռնությունը։