Ջեյմս Բոնդի ընկերուհիներից մեկին մարմնավորած դերասանուհու մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

19:15 • 16.03.20

Գաղտնի գործակալ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերից մեկում նրա ընկերուհու դերը մարմնավորած դերասանուհու՝ Օլգա Կուրիլենկոյի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել:

Ինչպես տեղեկացնում է CNN-ը, այդ մասին հայտնել է ինքը դերասանուհին: «Իրականում ես մեկ շաբաթ է, ինչ հիվանդ եմ: Իմ հիմնական աշխտանշաներն էին ջերմությունը և թուլությունը: Հոգ տարեք ձեր մասին և լուրջ ընդունեք այս ամենը»,- սոցցանցում գրել է Կուրիլենկոն:

Ուկրաինական ծագում ունեցող դերասանուհին մարմնավորել է Կամիլա Մոնտեսի կերպարը 2008թ․ նկարահանված «Գթասրտության քվանտ» ֆիլմում, որում 007 գործակալին մարմնավորել էր բրիտանացի Դենիել Քրեյգը:

Դերասանուհին նշել է, որ կորոնավիրուսի ախտորոշումից հետո փակված է տանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կորոնավիրուսով վարակվել են հոլիվուդյան օսկարակիր դերասան Թոմ Հենքսը և նրա կինը՝ Ռիտա Ուիլսոնը:

Ջեյմս Բոնդի ընկերուհիներից մեկին մարմնավորած դերասանուհու մոտ կորոնավիրուս է ախտորոշվել