Դերասանուհի Օլգա Կուրիլենկոյի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել
Ծագումով ուկրաինացի հոլիվուդյան դերասանուհի Օլգա Կուրիլենկոյի մոտ նոր տեսակի կորոնավիրուս է ախտորոշվել. այժմ կինոաստղն ինքնամեկուսացված է:
Կուրիլենկոն նորությունը հայտնել է իր պաշտոնական ինստագրամյան էջում:
«Մեկուսացած նստած եմ տանը՝ կորոնավիրուս ախտաորոշմամբ: Հիվանդ եմ արդեն մոտ մեկ շաբաթ: Ունեմ բարձր ջերմություն և մարմնի թուլություն, սրանք են հիմնական ախտանշաններս»,-գրել է դերասանուհին՝ իր հետևորդներին կոչ անելով զգույշ լինել:
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը անցել է 153 000-ից, մահվան դեպքերը` 5700-ից:











