Վլադիկավկազում կբացվի Եվգենի Վախթանգովի տուն-թանգարանը

23:51 • 17.03.20

Հյուսիսային Օսիայի մայրաքաղաք Վլադիկավկազի պատմական կենտրոնում կվերականգնեն Հայկական փողոցում գտնվող երկհարկանի առանձնատունը, որտեղ ծնվել և մեծացել է հայազգի խորհրդային ռեժիսոր Եվգենի Վախթանգովը:

Ինչպես տեղեկացնում է Э Вести պարբերականը՝ հղում անելով Վախթանգովի անվան մոսկովյան թատրոնի տնօրեն Կիրիլ Կրոկին, հանրահայտ թատերական ռեժիսորի տուն թանգարանը կբացվի կբացվի 2021 թվականին:

Տան առաջին հարկում, որտեղ Վախթանգովն անցկացրել է իր կյանքի առաջին 20 տարին, գտնվել է իր հոր խանութը: Դերասանի հայրը՝ Բագրատ Վախթանգովը, զբաղվել է ծխախոտի ատադրությամբ:

Տունը հարյուր տարվա ընթացքում հանրակացարանի է վերածվել և գտնվում է կործանման եզրին: Վերականգնումից հետո բնակիչներին կվերաբնակեցնեն, իսկ տունը կվերածվի մշակութային կենտրոնի, որտեղ թատերական դահլիճ կլինի:  

Վլադիկավկազում կբացվի Եվգենի Վախթանգովի տուն-թանգարանը