Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա Աշոտ Ջազոյանի «Ընտանեկան հաշիվ» ֆիլմի պրեմիերան

13:31 • 17.03.20

Այսօր՝ մարտի 17-ին, Սանկտ Պետերբուրգի «Ավրորա» կինոթատրոնում տեղի կունենա ռուսաստանաբնակ հայազգի լրագրող, վավերագրական ֆիլմերի ռեժիսոր, Ռուսաստանի ժուռնալիստների միության քարտուղար Աշոտ Ջազոյանի «Ընտանեկան հաշիվ» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան, հաղորդում է ria.ru-ն։

Ֆիլմը պատմում է Սանկտ Պետերբուրգից բազմազավակ ընտանիքի մասին, որը 2019 թվականին արժանացել է «Ծնողական փառք» շքանշանի: Վասիլիի և Նատալյայի ընտանիքում կա ութ երեխա։

«Ֆիլմում առկա է երեք սյուժետային գիծ, որոնք օրգանապես միահյուսված են: Տնեցիների անկեղծ խոստովանությունները կյանքի մասին, խոհանոցային խոսակցությունները, ընտանիքի անդամների միջև ջերմությունը, ավագ երեխաների՝ Նադյայի և Վասիլիի՝ ծնողների ամուսնության 25-ամյակի կապակցությամբ ընտանեկան հաշվի ստեղծումը, ամառային պարտեզում առաջին ընտանեկան ֆոտոսեսիայի նախապատրաստումը. այս երեք մոտիվները ֆիլմի եզրափակչում միաձուլվում են մեկ ներդաշնակ մեղեդու»,- ասված է ֆիլմի նկարագրության մեջ։
 
 

Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա Աշոտ Ջազոյանի «Ընտանեկան հաշիվ» ֆիլմի պրեմիերան