Բելգիան կորնավիրուսի տարածման հետևանքով երկրում աննախադեպ սահմանափակումներ է մտցրել
Բելգիայի ազգային անվտագության խորհուրդը երկրում նոր տեսակի կորնավիրուսի տարածման հետևանքով աննախադեպ սահմանափակումներ է մտցրել, հայտնում է The Guardian պարբերականը։
Կեսօրից սկսած երկրում ոչ էական կարևորության բոլոր խանութները կփակվեն։ Մարդիկ կսկսեն տներից աշխատել։
Նշվում է, որ մարդիկ թույլտվություն կունենան այցելել սուպերմարկետներ, սակայն սահմանափակ քանակությամբ այցելուներ միայն ներս կթողնվեն, ինչը ենթադրում է, որ խանութներից դուրս հերթեր կգոյանան: Հերթի մասնակիցները պետք է միմյանցից մեկուկես մետր հեռավորության վրա կանգնեն։
Ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր քանակը մոտենում է 200 000-ի: Ներկայում ախտահարվածների ընդհանուր քանակը 197 000 է, ինչ վերաբերում է վարակի զոհերին, ապա թիվը հասել է 7529-ի: Ընդհանուր առմամբ, առողջացել է 81 000 մարդ:
Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 159 երկրում, աշխարհի բոլոր մայրցամաքներում: Իրավիճակն առավել ծանր է Իտալիայում, Իրանում, Հարավային Կորեայում:










