Բաղդադի «կանաչ գոտու» հարևանությամբ երեք հրթիռ է պայթել

06:00 • 18.03.20

Բաղդադի Ալ-Ջադրիա շրջանը, որը գտնվում է «կանաչ գոտու» հարակից տարածքում, երեքշաբթի հրթիռակոծվել է: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը՝ վկայակոչելով AS Sumaria-ին:

Աղբյուրը հայտնում է, որ երեք հրթիռ է պայթել այն տարածքում, որտեղ գտնվում են պետական հաստատություններ և արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչություններ:

Նախնական տեղեկություններ՝ հրթիռներից մեկն ընկել է բնակելի տան վրա՝ պատճառելով նյութական վնասներ: Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: