Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 200 000-ի, կա 7500-ից ավելի զոհ

14:31 • 18.03.20

Ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր քանակը մոտենում է 200 000-ի, գրում է standard.co.uk-ը՝ մանրամասնելով, որ պետությունները մեկը մյուսի հետևից փակում են սահմանները, մուտքի արգելքներ և տեղաշարժի սահմանափակումներ սահմանում, որպեսզի կանխեն կորոնավիրուսի տարածումը:

Աղբյուրը մանրամասնում է, որ ներկայում ախտահարվածների ընդհանուր քանակը 197 000 է, ինչ վերաբերում է վարակի զոհերին, ապա թիվը հասել է 7529-ի: Ընդհանուր առմամբ, առողջացել է  81 000 մարդ:

Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 159 երկրում, աշխարհի բոլոր մայրցամաքներում: Իրավիճակն առավել ծանր է Իտալիայում, Իրանում, Հարավային Կորեայում: