Իրանում 103-ամյա կինը հաղթահարել է կորոնավիրուսը

16:40 • 18.03.20

Իրանում կորոնավիրուսով վարակվելուց հետո 103-ամյա կին է առողջացել: Այս մասին տեղեկացնում է dailymail.com կայքը:

Կինը հոսպիտալացվել էր Սեմնան քաղաքի հիվանդանոցում` մեկ շաբաթ առաջ:

«Նա դուրս է գրվելլիովին ապաքինվելուց հետո»,-ասել է Սեմնանի բժշկական գիտությունների համալսարանի ղեկավար Նավիդ Դանաին:

Այս կինն արդեն երկրորդ ծեր հիվանդն է Իրանում, որը հաղթահարել է կորոնավիրուսը: Առաջինը 91-ամյա մի տղամարդ էր Քեմնան քաղաքից: Նրան դուրս են գրել եռօրյա բուժումից հետո, չնայած որ նա բացի կորոնավիրուսից հիվանդ է նաև ասթմայով և ունի արյան բարձր ճնշում:

Ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր քանակը մոտենում է 200 000-ի: Ներկայում ախտահարվածների ընդհանուր քանակը 197 000 է, ինչ վերաբերում է վարակի զոհերին, ապա թիվը հասել է 7529-ի: Ընդհանուր առմամբ, առողջացել է 81 000 մարդ:

Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 159 երկրում, աշխարհի բոլոր մայրցամաքներում: Իրավիճակն առավել ծանր է Իտալիայում, Իրանում, Հարավային Կորեայում: