Մարտի 19–ին կայանալու է Շարմ էլ Շեյխ–Երևան վերջին չվերթը, հաջորդի մասին տեղեկություններ չկան, ուստի՝ հորդորում ենք մեր քաղաքացիներին օգտվել այս չվերթից․ ԱԳՆ մամուլի խոսնակ (տեսանյութ)
Տեղի է ունենում ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանի և Հյուպատոսական վարչության պետ Արտակ Ավետիսյանի մամուլի ասուլիսը:
Բանախոսներն անդրադառնում են արտերկրում ՀՀ դիվանագիտական ծառայությունների գործունեությանը և արտակարգ դրության պայմաններում ՀՀ քաղաքացիների երկրից երկիր տեղաշարժի կարգավորումներին։
Աննա Նաղդալյանը տեղեկացրեց, որ մարտի 19–ին կայանալու է Շարմ էլ Շեյխ–Երևան վերջին չվերթը, հաջորդի մասին տեղեկություններ չկան․ «Հորդորում ենք մեր քաղաքացիներին օգտվել այս չվերթից»։










