Ամերիկուհին հացի վրա փորագրություններով արվեստի ինքնատիպ գործեր է ստեղծում (լուսանկարներ)

14:17 • 18.03.20

ԱՄՆ Հյուսիսային Կառոլինա նահանգի Հաննա Փի անունով բնակչուհին համացանցում ճանաչում է ստացել իր յուրահատուկ տաղանդի շնորհիվ. ամերիկուհին սովորական հացից կարողանում է յուրատեսակ արվեստի գործեր ստանալ, գրում է odditycentral.com կայքը։ 

Հաննան Instagram սոցկայքի իր էջում ավելի քան 100 000 հետևորդ ունի, որոնց հետ նա ոչ միայն կիսվում է իր ստեղծած արվեստի գործերով, այլ նաև հրապարակումներին կից պատմում է աշխատանքի նախապատմությունը և ստեղծման ընթացքից որոշ դրվագներ։

Հայտնի է, որ հացի վրա բարդ և մանրակրկիտ փորագրություններ անելիս  նրա հիմնական գործիքը սուր ծայրով ածելին է։ Լուսանկարներից էլ երևում է, որ Հաննան աշխատանքներում բազմազանություն մտցնելու նպատակով հաճախ նաև գույնզգույն մրգեր և բանջարեղեն է օգտագործում:

Картинки по запросу "Hannah P bread art"Картинки по запросу "Hannah P bread art"Картинки по запросу "Hannah P bread art"Картинки по запросу "Hannah P bread art"Картинки по запросу "Hannah P bread art"Картинки по запросу "Hannah P bread art"Картинки по запросу "Hannah P bread art"

Ամերիկուհին հացի վրա փորագրություններով արվեստի ինքնատիպ գործեր է ստեղծում (լուսանկարներ)