Դսեղ գյուղում տուն է այրվել

11:06 • 18.03.20

Մարտի 18-ին, ժամը 02:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Դսեղ գյուղում այրվում է տուն: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 5-րդ փողոցի տներից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։24-ին, մարվել՝ 05։38-ին: Տունն (մոտ 30 քմ) ամբողջությամբ այրվել է: