Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 147-ի
Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 33 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 147-ի: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով երկրում իրավիճակի դեմ պայքարի օպերատիվ շտաբին:
Նոր դեպքերից 31-ը գրանցվել է Մոսկվայում, մեկական դեպք էլ գրանցվել է Տոմսկի և Նովոսիբիրսկի շրջաններում: Հստակեցվում է, որ բոլոր վարակվածները վերջին երկու շաբաթների ընթացում այցել են համաճարակային վտանգ ներկայացնող երկրներ: Հիվանդները հոսպիտալացվել են վարակաբանական բաժանմունքներում:
Այսպիսով, Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 147 դեպք, 5 մարդ առողջացել է:
Ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր քանակը մոտենում է 200 000-ի: Ներկայում ախտահարվածների ընդհանուր քանակը 197 000 է, ինչ վերաբերում է վարակի զոհերին, ապա թիվը հասել է 7529-ի: Ընդհանուր առմամբ, առողջացել է 81 000 մարդ:
Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 159 երկրում, աշխարհի բոլոր մայրցամաքներում: Իրավիճակն առավել ծանր է Իտալիայում, Իրանում, Հարավային Կորեայում:










