Վաղը ցերեկվանից սկսած՝ հանրապետությունում գործող ցիկլոնը կսկսի քայքայվել, կկրճատվի տեղումների տևողությունը․ ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով․ Գագիկ Սուրենյան

10:41 • 18.03.20

Վաղը ցերեկվանից սկսած՝ հանրապետության տարածքում գործող ցիկլոնը սկսում է աստիճանաբար քայքայվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

«Ցիկլոնի քայքայման հետ մեկտեղ կկրճատվեն և՛ տեղումների տևողությունը, և՛ տարածքային ընդգրկվածությունը, դրանք կլինեն կարճատև և առանձին շրջաններում։

Օրվա ընթացքում կունենանք նաև արևային ժամեր։ Արկտիկական ցուրտ օդային հոսանքները վաղը ցերեկվանից սկսած՝ նույնպես նահանջում են, ուստի օդի ջերմաստիճանը մարտի 19-ի ցերեկվանից մինչև մարտի 23-ը, այսօրվա հետ համեմատած, աստիճանաբար բարձրանալու է 5-6 աստիճանով»,-գրել է Սուրենյանը։