Ռադայում Պորոշենկոյի կողմնակցի բերանը փորձել են փակել բժշկական դիմակով (տեսանյութ)

09:59 • 18.03.20

Ուկրաինական Ռադայում «Եվրոպական համերաշխություն» կուսակցության պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոյի՝  խորհրդարանում ելույթի ժամանակ նրա բերանը փորձել են բժշկական դիմակով փակել, գրում է РИА Новости գործակալությունը:

Ելույթի ժամանակ Գոնչարենկոյի խոսքը փորձել են ընդհատել այլ խորհրդականներ, որոնք իրենց տեղերից սկսել են բղավել, սակայն ելույթ ունեցող պատգամավորը նրանց նկատողություն է արել ու հայտարարել, որ նրանք չեն կարող իրենից բարձր գոռալ: 

Այդ ժամանակ ամբիոնին է մոտեցել պատգամավորներից մեկը և փորձել է բժշկական դիմակ հագցնել Գոնչարենկոյին:

«Զելենսկուն տվեք: Տվեք Զելենսկուն»,-ի պատասխան բղավել է Գոնչարենկոն:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրաժարվել էր սեղմել Գոնչարենկոյին ձեռքը, քանի որ վերջինս Ռադայում քննադատել էր նախագահին:

«Եվրոպական համերաշխություն» կուսակցությունը գլխավորում է Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն: Ներկայիս գումարման Ռադայում խմբակցությունը ներկայացված է 25 պատգամավորներով: