Հեռախոսային հավելվածի միջոցով տեղեկացվելու ենք, թե ինչպես է մարդու առողջությունը․ Տիգրան Ավինյան
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որով տեղեկացնում է․
«Ունենալու ենք մի հեռախոսային հավելված, որը թույլ կտա անձանց, հարցերին պատասխանելով և իրենց տեղը, հեռախոսահամարը նշելով, տալ ինֆորմացիա իրենց առողջական վիճակի վերաբերյալ և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հարցաշարերի հիման վրա անձը կկարողանա հասկանալ՝ արդյոք ունի՞ խնդիր, և ի՞նչ է պետք անել այդ դեպքում»:










