Չինաստանի իշխանությունները կորոնավիրուսի մասին առաջինը հաղորդած բժշկի նկատմամբ հետապնդումը համարել են սխալմունք
Չինաստանի պետական վերահսկիչ հանձնաժողովը բժիշկ Լի Վենլյանի նկատմամբ ոստիկանների գործողությունները համարել է սխալմունք։ Լի Վենլյանն առաջիններից էր, որ փորձում էր հաղորդել Ուհան քաղաքում կորոնավիրուսի բռնկման մասին:
Դրանից հետո բժշկին ոստիկանություն էին հրավիրել և նախազգուշացում տվել «կեղծ հայտարարություններ անելու» համար:
Ինչպես փոխանցում է channelnewsasia.com-ը, այս մասին ասվում է համապատասխան հետաքննության հրապարակման արդյունքում: «Լի Վենլյանին ոստիկանության տված նախազգուշացումը համարժեք չէ: Հասարակական անվտանգության մարմիններին կոչ ենք անում չեղարկել այդ պաշտոնական նախազգուշացումը և պատասխանատվության ենթարկել համապատասխան աշխատակիցներին»,- ասվում է հետաքննության տեքստում:
Հիշեցնենք, որ Լի Վենլյանը նույնպես վարակվել էր կորոնավիրուսով և փետրվարի 7-ին մահացել՝ վիրուսով պայամանվորված հիվանդության բարդացման հետևանքով:










