Կորոնավիրուսով վարակվածներից մեկը ինֆեկցիոն հիվանդանոցում աշխատող բուժքույր է

11:27 • 19.03.20

Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 115 դեպքից 1-ն արձանագրվել է բուժքրոջ մոտ, ով իր մասնագիտական առաքելությունն է իրականացրել ինֆեկցիոն հիվանդանոցում:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Վերջինս անմիջապես հոսպիտալացվել է, նրա վիճակը գնահատվում է բավարար, թոքաբորբ չունի»,-գրել է նա՝ կոչ անելով հարգել բուժաշխատողների աշխատանքն ու մնալ տանը։