Քանաքեռ-Զեյթունում մեքենաներից գողություններ կատարած 17-ամյա երիտասարդը հայտնաբերվել և ոստիկանների կողմից բերման է ենթարկվել (տեսանյութ)

19:30 • 19.03.20

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ էին ձեռք բերել, որ Երևանի բնակիչ, 17-ամյա մի երիտասարդ Քանաքեռ-Զեյթուն  վարչական տարածքում գողություններ է արել։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Երիտասարդը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց։ Պարզվեց, որ նա ամիսներ առաջ գողացել էր «Հոնդա» մակնիշի մի ավտոմեքենայի գազաբալոնն ու ձայնարկիչը, մի խանութից՝ բջջային հեռախոսների աքսեսուարներ, մեկ այլ ավտոմեքենայի ձայնազդանշանային համակարգը։ Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզները պարզել են «Հոնդայի» տիրոջ ինքնությունը։ Միջոցառումները շարունակվում են՝  դեպքերի հանգամանքները պարզելու և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։