Կորոնավիրուսի, պաշտպանվելու և աշխատանքի մասին. քաղաքացիները՝ արտակարգ դրության օրերին (տեսանյութ)
Հանրապետությունում սահմանված արտակարգ դրությունից հետո Tert.am-ը հարցում է իրականացրել՝ քաղաքացիներից պարզելու, թե ինչ է փոփոխվել նրանց կենցաղում:
Քաղաքացիները մեծամասամբ ասում են, որ իսկապես, փոփոխություն կա իրենց առօրյայում: Հարցված քաղաքացիներից մեկը, որն աշխատում է զբոսաշրջության ոլորտում, նկատեց, որ աշխատանքը պասիվացել է, քանի որ զբոսաշրջիկների թվի զգալի նվազեցում կա: «Սա տվյալ ժամանակահատվածում վատ է անդրադարձել մեզ վրա, հետագայում՝ չգիտեմ, թե ինչպես կլինի»:
Երևանցիներից մեկն էլ ասաց, որ իրենց գեղեցկության սրահը փակել են, չեն աշխատում: Հարցին, թե սա մոտակա մեկ ամսվա ընթացքում բացասական է անդրադառնալու՝ քաղաքացին պատասխանեց. «Իհարկե, փակել ենք, որովհետև և՛ աշխատողներն էին վախենում, և՛ մարդ չէր գալիս: Արտակարգ իրավիճակը սահմանվելուց հետո մարդ չի եկել»:
Դրսում առևտուրով զբաղվողներից մեկն ասաց, որ զգուշանում է՝ դիմակով, ձեռնոցով է աշխատում, մի քանի օր տանն է մնացել, բայց հիմա աշխատել է պետք:
Քաղաքացիներից մեկն էլ ասաց, որ պարզապես զգուշանում են, այլ բան չի փոփոխվել: Երևանցիներից շատերը նշեցին, որ հիմա ավելի ուշադիր են հետևում հիգիենայի կանոններին, տունը ախտահանելուն:
Մանրամասները՝ տեսանյութում










