ԱՄՆ-ն «Ալ Քաիմ» ռազմակայանը պաշտոնապես փոխանցել է իրաքյան բանակին

15:37 • 19.03.20

Իրաքի տարածքում տեղակայված ամերիկյան ուժերն իրաքյան բանակին են փոխանցել «Ալ Քաիմ» ռազմակայանը, որն օգտագործվել է միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի զորքերի կողմից, գրում է vz.ru-ն։

Աղբյուրի տվյալներով՝ Իրաքի զինվորական ստորաբաժանումները պաշտոնապես սկսել են ռազմակայան ժամանել հանձնումից մի քանի օր առաջ։

Երեքշաբթի ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ կոալիցիան մոտ ժամանակները կլքի «Ալ Քաիմ»-ը։