Տնտեսության աճի այն տեմպը, որը տարեսկզբին ունեցանք, մարտի երկրորդ տասնօրյակից սկսած՝ արդեն կդանդաղի․ Դավիթ Անանյան (տեսանյութ)
Մենք պետական բյուջեի հարկային եկամուտների առումով ծրագրած համամասնությունը առաջին եռամսյակի համար, ըստ էության, կկատարենք մի փոքր գերակատարումով, որը նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ 15, 16 տոկոսով աճ կնախատեսի: Այս մասին այսօր Կառավարության մամուլի կենտրոնում ստեղծված Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կազմակերպված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ պետական եկամուտների նախագահ Դավիթ Անանյանը:
«Տարեսկզբից թափ առած իներցիոն աճի արդյունքներ ունեցանք և մարտի սկզբից համաշխարհային այս համաճարակային իրավիճակում տնտեսության հետ կապված որոշակի խնդիրներն իրենց արդյունքներն են արձանագրում, հետևաբար այն աճի տեմպը, որ տարեսկզբից ունենք, կարելի է ասել, որ մարտի երկրորդ տասնօրյակից սկսած արդեն դանդաղում է: Ապագան անկախանատեսելի է, անհայտները, փոփոխական ցուցանիշները այնքան շատ են, որ դժվար է կանխատեսել՝ ինչպես կլինի ապագան»,-ասաց նա:
Դավիթ Անանյանը նշեց, որ կառավարությունը կտա հասցեական սուբսիդիաներ, հասցեական օժանդակություններ և շատ դեպքերում բանկային համակարգի նկատմամաբ, շադ դեպքերում ուղղակի:
Ինչ վերաբերում է օրավարձով աշխատողների աշխատանքի չգնալու խնդրին, ՊԵԿ նախագահն ասաց. «Եթե աշխատանքի չներկայանալը գործատուի կամքով կամ հրահանգով է, իմ կարծիքով պետք է աշխատանքի վարձատրությունը պահպանվի, և եթե կան որոշակի խնդիրներ, կարծում եմ, որ դրանց լուծումը աշխատանքի և առողջապահության տեսչական մարմնի լիազորությունների ներքո է»,-ասաց նա:
ՊԵԿ նախագահը նշեց, որ Հարկային հետաձգումներ չեն լինելու, լինելու են օժանդակումներ: «Մենք ունենալու ենք պետական բյուջեի թերակատարում, բայց թե որքան, այս պահին պատրաստ չեմ և ոչ մեկ պատրաստ չի ասել, մենք անում ենք ամեն ինչ, որ հարկ վճարողների հետ հարկային վարքագիծը և գործընկերային փոխհարաբերությունները պահպանվեն, մենք բոլոր զարգացումներին պատրաստ ենք: Կա ֆինանսական միջոցներ ներգրավելու աղբյուրներ, հնարավորություններ, որոնք կմեղմեն հարկաբյուջետային քաղաքականության՝ առաջիկայում սպասվող դժվարությունները»-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։










