Tert.am-ը ներողություն է խնդրում Հրանտ Բագրատյանից՝ պարետատան հրահանգով իր գրառման հիման վրա պատրաստված նյութը կայքից հեռացնելու համար

17:05 • 19.03.20

Tert.am-ը ներողություն է խնդրում Հրանտ Բագրատյանից ֆեյսբուքյան գրառման հիման վրա պատրաստած՝ «Երկրում ստեղծված իրավիճակի համար Նիկոլ Փաշինյանը, Արմեն Սարգսյանը, Տաթևիկ Ռևազյանը և արտադրամասի սեփականատերը պիտի քրեական պատասխանատվության ենթարկվեն» վերտառությամբ հոդվածը կայքից հանելու համար։

Վերոգրյալ հրապարակումը կայքից հեռացվել է՝ հաշվի առնելով պարետատան ցուցումը։ Հիշեցնենք, որ ՀՀ–ում արտակարգ դրություն հայտարարելով պայմանավորված ստեղծվել է պարերատուն, որը ղեկավարում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։