Չինարի գյուղի ավտոճանապարհին ամբողջությամբ այրվել է «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենա
Մարտի 19-ին` ժամը 11:22-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Չինարի գյուղի ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի հենակետից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում է «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վոլոդյա Չ.):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:09-ին, մարվել՝ 12:26-ին: Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:










