ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել իրանցի 5 գիտնականների նկատմամբ, որոնք զբաղվում են միջուկային ծրագրի զարգացմամբ
ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել իրանցի 5 գիտնականի նկատմամբ, որոնք, ըստ Վաշինգտոնի պնդման, զբաղվում են միջուկային ծրագրի զարգացմամբ: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին:
«Կապված Իրանի միջուկային անթույլատրելի գործունեության հետ, ԱՄՆ առևտրի նախարարությունը պատժամիջոցներ է սահմանում իրանցի 5 գիտնականի նկատմամբ, որոնք 2004-ին մասնակցել են միջուկային ծրագրի իրականացնմանը և մինչ օրս աշխատում են կառավարությունում»,- ընդգծել է Պոմպեոն:
ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ միջուկային ոլորտում Իրանի վերջին գործողությունները լուրջ վտանգ են ներկայացնում միջազգային կայունության առումով»:










