Ռոհանին հրամայել է փակել բոլոր առևտրի կենտրոնները երկրի տարածքում

21:47 • 19.03.20

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հրահանգել է երկրի ներքին գործերի նախարարին և նահանգային ղեկավարներին փակել բոլոր առևտրի կենտրոնները երկրով մեկ՝ որպես կանխարգելիչ միջոց կորոնավիրուսի համաճարակի բռնկման դեմ:

Բոլոր շուկաները և առևտրի կենտրոնները՝ բացառությամբ դեղամիջոցների և առօրյա անհրաժեշտ իրերի վաճառք իրականացնող խանութները, փակ կլինեն մինչև ապրիլի 3-ը:

Ռոհանին հույս է հայտնել նաև, որ իրանցի ժողովուրդն առավել լրջորեն կհետևի առողջապահության ոլորտի մասնագետների ցուցումներին:

Ռոհանիի հետ հանդիպման ժամանակ առողջապահության նախարար Սայիդ Նամակին տեղեկացրել է, որ երկրում վարակվածների թիվը հինգշաբթի հասել է 18 407-ի: Ապաքինվել է 5979 մարդ, մահացել՝ 1284-ը: