Մենք ուժեղացած ենք դուրս գալու այս իրավիճակից. Տիգրան Խաչատրյանը՝ ՀՀ տնտեսության վրա կորոնավիրուսի ազդեցության մասին (տեսանյութ)  

20:00 • 19.03.20

Կորոնավիրուսը ՀՀ տնտեսության վրա կունենա կարճաժամկետ էական ազդեցություն: Մենք արդեն տեսնում ենք հետևանքները, բայց ես վստահ եմ, որ մենք ուժեղացած ենք դուրս գալու այս իրավիճակից»,- ասաց Խաչատրյանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նախարարի խոսքով՝ ստեղծված իրավիճակը մեծ բացասական ազդեցություն է թողնում երկրի տնտեսական զարգացման վրա: «Մենք պետք է հուսանք և սպասենք, որ մեր և մեր բարեկամ և դաշնակից երկրների տնտեսական վիճակը կկայունանա և մեր արտահանողները այդ ժամանակ կկարողանան ամրապնդել իրենց դիրքերը»:

«Մենք մեծ ջանքեր ենք գործադրելու, որ այս իրավիճակում նոր հնարավորությունները ավելի արագ հատկացվեն և մեր բիզնեսները այդ նոր հնարավորություններով անցնելու ճանապարհին Կառավարությունն աջակցելու է մեզ»,- ասաց նա:

Նախարարի խոսքով՝ այս իրավիճակին կառավարությունները պետք է մրցակցային մոտենան, որպեսզի հաղթանակած դուրս գան: Նախարարը անդրադառնալով ստեղծված իրավիճակից հետաձգված կամ չեղարկված ծրագրերի հարցին՝ պատասխանեց, որ ներկայումս չկան այնպիսի ծրագրեր, որոնք արտակարգ դրության պատճառով կասեցված կամ հետաձգված լինեն:

«Ընթացքում գտնվող ծրագրերն իրենց որոշակի զարգացումների մեջ են: Չկան այդպիսի դեպքեր: Իրավիճակից առաջացող դժվարություններ, եթե ծագեն, մենք պատրաստ ենք դրանք դեպք առ դեպք քննարկել և հասկանալ, թե ինչ կարող ենք անել, որ դրանք իրենց նախատեսված ընթացքից շատ հետ չընկնեն»,- նշեց նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում