Մոնակոյի Ալբեր II իշխանը վարակվել է կորոնավիրուսով
Մոնակոյի Ալբեր II իշխանը վարակվել է նոր տեսակի կորոնավիրուսով: Նրա առողջական վիճակը մտահոգության տեղիք չի տալիս: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ մեջբերելով իշխանի գրասենյակի մամլո հաղորդագրությունը:
«Ալբեր Երկրորդ իշխանի թեստի արդյունքները դրական են եղել: Նրա առողջական վիճակը որևէ մտահոգության տեղիք չի տալիս»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ իշխանի անձնական բժիշկը և իշխանուհի Գրեյսի անվան հիվանդանոցային կենտրոնի մասնագետները հետևում են նրա առողջությանը:










