Կորոնավիրի հաստատված 115 դեպքից 13-ը 60 տարեկանից բարձր մարդիկ են, ջերմություն չունեն, նրանց կյանքին վտանգ չի սպառնում

12:29 • 19.03.20

«ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը տեղեկացնում է, որ կորոնավիրուսի վարակի հաստատված 115 դեպքից 13-ը 60 տարեկանից բարձր մարդիկ են, ջերմություն չունեն, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Դեպքերի ծանրակշիռ մասը` 115-ից 99-ը կապված են Էջմիածնի նշանադրության և արտադրամասի հետ:

1 մարդ ամբողջությամբ ապաքինվել է, մյուսների վիճակը` բավարար, կյանքին սպառնացող վտանգ չկա: