Թուրքիան փակում է Եվրոպայի հետ սահմանները
Թուրքիան կորոնավիրուսի պատճառով փակում է Եվրոպայի հետ սահմանները, որոնք ավելի վաղ բացել էր փախստականների ազատ տեղաշարժի համար: Այս մասին գրում է Deutsche Welle-ի թուրքական ծառայությունը:
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը որոշման մասին շրջաբերական է ուղարկել 81 նահանգների նահանգապետարաններին: Շրջաբերականում ասված է, որ մարտի 19-ի ժամը 00:00-ից (Երևանի ժամանակով 01:00-ից) փակվում են Թուրքիայի և Հունաստանի, Թուրքիայի և Բուլղարիայի միջև ցամաքային սահմանային անցակետերը և դադարեցվում է երկաթուղային կապը այս երկրների հետ: Դադարեցվում է նաև Հունաստանի հետ ծովային ճանապարհով անցկացվող ուղևորափոխադրումները:
Նշվում է, որ որոշումով արգելվում է նաև Հունաստանի և Բուլղարիայի քաղաքացիների, ինչպես նաև վերջին 14 օրվա ընթացքում այդ երկրում եղած երրորդ երկրների քաղաքացիների մուտքը Թուրքիա:










