Թուրքիայում 15 մարդ է մահացել՝ փորձելով ալկոհոլի օգնությամբ «պաշտպանվել» կորոնավիրուսից

22:42 • 19.03.20

Ստամբուլում Թուրքմենստանի 15 քաղաքացի է մահացել կորոնավիրուսից պաշտպանվելու նպատակով կեղծ ալկոհոլ օգտագործելուց հետո:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը՝ հղում անելով Hurriyet պարբերականին, ևս 60 մարդ հոսպիտալացվել են: Պարզվել է, որ Թուրքմենստանի քաղաքացիները արտաքին օգտագործման համար նախատեսված սպիրտ են գնել՝ որպես կանխարգելիչ միջոց կորոնավիրուսով վարակվելու դեմ:

Այնուամենայնիվ, նրանք սկսել են խմել սպիրտը, ինչը զանգվածային թունավորման պատճառ է դարձել: Այժմ 7 մարդ, որոնք առնչություն ունեն սպիրտի վաճառքի հետ, ձերբակալվել են: Հետաքննություն է սկսվել: