Դավիթ Խաժակյանի հարցից հետո ուզում եմ հարցնել՝ աղա ջան, բարկացա՞ծ ես. Թեհմինա Վարդանյանը՝ Հայկ Մարությանին

14:29 • 19.03.20

Պարոն քաղաքապետ, Դավիթ Խաժակյանի հարցից հետո ուզում եմ հարցնել՝ աղա ջան, բարկացա՞ծ ես: Այս մասին ավագանու նիստին հայտարարեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Ավագյանը՝ դիմելով քաղաքապետ Հայկ Մարությանին:

Հիշեցնենք, որ Խաժակյանը Մարությանին հարցրել էր՝ Երևանում առանց գնման մրցույթի ասֆալտապատում է արվում, ի՞նչ հիմքով է արվում, ինչպե՞ս եք վճարելու, թե՞ նախապես գիտենք, որ իրենք են հաղթելու:

«Դուք արդեն որերոդ անգամ ուղղակի անցնում եք թույլատրելիի սահմանը, իհարկե, մենք արդեն սովորել ենք, որ Դուք որդեգրել եք այն սկզբունքը, որ լավագույն պաշտպանությունը հարձակումն է, բայց չէ, էլի, մ՛ի արեք այդպես, հետո ասում եք՝ ինչի են նիստերը բորբոքված անցնում»,- ասաց Վարդանյանը:
Վերջինս նշեց, որ այսօր ավագանու անդամներն ընդունում են քաղաքապետի կողմից ներկայացված բյուջեի կատարողականը, որը ճշտված բյուջեով թերակատարվել է 27 մլրդ դրամով:

«Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի միջոցների հաշվին իրկանացվել է 66 մլրդ 760 մլն դարմի աշխատանք՝ կազմելով ծախսերի 70.5 տոկոսը: Սա նշանակում է, որ բազմաթիվ կարևորագույն ոլորտներ մի քանի քայլ հետ են ընկել: Փողն ունենք, գործ չենք անում: Մի շատ լավ լուր էլ ունեմ, որ 100 տոկոսով բյուջեի կատարում է եղել, դա շների ստերջացման ՀՈԱԿ-ն է, իսկ արդյունքի մասին ընդհանրապես անհրաժեշտություն չկա խոսելու, որովհետև քաղաքացիների աչքի առաջ է: Սկզբում ասում էինք՝ քաղաքային իշխանությունները նոր են, շատ բանից գլուխ չեն հանում, աշխատանք կազմակերպել չգիտեն, թողնենք՝ աշխատեն: Անցավ մեկ տարի, և ներկայացվեց ավելի վատ և թերակատարված բյուջեի կատարողական», - նշեց ավագանու անդամը:

Նա հույս հայտնեց, որ մյուս տարի, երբ քննարկեն 2020 թվականըի բյուջեի կատարողականը, արդեն կրկնապատկված և 50 տոկոս դարձած չի լինի բյուջեի կատարողականը: