Ավստրալիայում հարսանեկան արարողությունը հանգեցրել է կորոնավիրուսի զանգվածային դեպքերի

23:52 • 20.03.20

Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում հարսանիքի ժամանակ առնվազն 31 մարդ է վարակվել կորոնավիրուսով, գրում է Bloomberg գործակալությունը։

Ավստրալացի զույգի՝ Սքոթ Մեգսի և Էմմա Մետկալֆի հարսանիքին, որը կայացել է մարտի 6-ին, 140 հյուր է մասնակցել: Դրանից հետո նորապսակները մեկնել Մալդիվներ։

Հանդիսությունից երկու շաբաթ անց հայտնի է դարձել, որ հյուրերից 31-ը վարակվել են կորոնավիրուսով։ 

«Դա մեր կյանքում լավագույն օրն էր, եթե չլիներ կորոնավիրուսը», - ասել է Մեգսը։

Հաղորդվում է, որ հարսանիքի բոլոր հյուրերն ու հարսանիքին ներգրավված անձնակազմն ինքնամեկուսացել են։

Նշենք, որ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 10 000-ը: Սա են վկայում համապատասխան հաշվարկներ իրականացնող Ջոն Հոփքինսի անվան համալսարանի թարմ տվյալները: Ըստ այդմ՝ զոհերի թիվը հասել է 10 031-ի: Աշխարհում գրանցվել է ախտահարման 245 484 հաստատված դեպք, որից 86 035-ն ապաքինվել է: