ՀՀ ԶՈՒ 2-րդ զորամիավորումում տեղի են ունեցել տեսչական ստուգումներ
Զորքերի մարտական պատրաստության և պատրաստականության ստուգման նպատակով 2-րդ զորամիավորման զորամասերում անցկացվել են տեսչական ստուգումներ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ստորաբաժանումները դուրս են բերվել նախորոշման շրջաններ, բացազատվել են դաշտային հրամանատարական կետեր, ստուգվել են անձնակազմի զենք-զինամթերքը, մարտական տեխնիկան, տրվել անվտանգության կանոնների պահպանման հրահանգներ:










