Իրանցիներն անտեսում են ամանորյա տոներին տանը մնալու կառավարության հորդորները․ The Guardian
Իրանցիներն անտեսում են Իրանի կառավարության՝ իրանական Նոր տարուն (Նովռուզ) տանը մնալու և փողոցներ դուրս չգալու հորդորները, գրում է The Guardian պարբերականը։
Իրանի հասարակության բոլոր շերտերը՝ հոգևորականներից մինչև բանակ, ինչպես նաև տեղական իշխանությունները, իրանի բնակչությանը, որն Ամանորի տոներին ավանդաբար ճանապահորդում է, այցելում հարազատներին և ընկերներին, կոչ է արել տանը մնալ, սակայն նրանց հորդորներն ապարդյուն են եղել, գրում է աղբյուրը։
Իրանի բնակչության թվով երկրորդ քաղաքի՝ Մեշհեդի իշխանությունները հայտարարել են, որ ճանապարհային երթևեկությունն նախորդ տարվա այս օրերի համեմատ կրճատվել է ընդամենը 2 տոկոսով, չնայած քաղաքային խորհրդի անդամների՝ չերթևեկելու և տանը մնալու կոչերին: Քաղաքի խորհրդի ղեկավար Մոհամադ Ռեզա Հեյդարին ասել է, որ մեկ օրում 59 000 ավտոմեքենա է մտել քաղաք։
Ավելի վաղ Իրանը միջազգային հանրությանը խնդրել էր կոչ անել ԱՄՆ-ին չեղարկել պատժամիջոցները, որոնք Թեհրանին խանգարում են կորոնավիրուսի դեմ պայքարում:
«ԱՄՆ-ի անմարդկային և ապօրինի պատժամիջոցները խանգարում են կանխել կորոնավիրուսի հետագա տարածումը, այդ թվում նաև այլ երկրներում, վնաս են հասցնում իրանցիների և այլ երկրների կյանքին և առողջությանը: Այլ կերպ ասած, ԱՄՆ-ն փորձում են երկրի ներսում քննարկել վարակը, սակայն դրան զուգահեռ նպաստում է վարակի տարածմանն արտասահմանում՝ տուժած երկրների մասնագետներին խանգարելով պայքարել համաճարակի դեմ:
Իրանի Իսլամական Հանրապետությունն արել է և անելու է ամեն բան, որպեսզի կանխի այս վարակի տարածումը: Չնայած որ Իրանը տնտեսապես աղքատ չէ և մասնագիտականորեն էլ թույլ չէ, ԱՄՆ-ի պատժամիջոցները գործնականում անհնարին են դարձնում իրանցիների համար անհրաժեշտ դեղորայքի ներկրումը, ինչը լրջորեն խաթարում է այս հիվանդության դեմ պայքարում մեր ազգային ջանքերը»,-ասված է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչության տարածած հաղորդագրության մեջ։










