Գյումրու Սև բերդ հուշարձանի մոտակայքում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է խոտածած տարածք և կուտակած անվադողեր

17:56 • 20.03.20

Մարտի 20-ին, ժամը 15:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Սև բերդ հուշարձանի մոտակայքում՝ տներից մեկի բակում, այրվում են խոտածածկ տարածք և կուտակած անիվներ: Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:17-ին, մարվել՝ 15:32-ին: Այրվել են խոտածածկույթ՝ մոտ 150 քմ և 15 հատ կուտակած անվադող՝ մասամբ: