Թուրքիայի բանակը հաստատել է սիրիական Իդլիբում 2 թուրք զինծառայողի մահվան մասին լուրը

06:24 • 20.03.20

Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարարությունը հինգշաբթի հաստատել է, որ սիրիական Իդլիբ նահանգում հարձակումների հետևանքով 2 թուրք զինծառայողներ են զոհվել: Այս մասին հայտնում է ТАСС-ը:

«Մեր երկու զինծառայողները զոհվել են 2020-ի մարտի 19-ին Իդլիբի դեէսկալացիայի գոտում ծայրահեղական խմբավորումների կողմից հարձակման հետևանքով»,- ասվում է գերատեսչության հայտարարությունում:

 

Հինգշաբթի Սիրիայում Հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը հայտնել էր Իդլիբում Թուրքիայի կողմից չվերահսկվող խմբավորումներից մեկի զինյալների ինժեներական հետախուզության ժամանակ երկու թուրք զինծառայողի մահվան մասին: