Ռուսաստան ժամանած քաղաքացիները ստիպված կլինեն ինքնամեկուսանալ 2 շաբաթով
Բոլոր նրանք, որոնք Ռուսաստան կգնան, ստիպված կլինեն 2 շաբաթով ինքնամեկուսանալ: Սա վերաբերում է նաև հանգստից վերադարձող ռուսաստանցիներին: Այս մասին մարտի 19-ին հաղորդել է Ռոստուրիզ-ը՝ հղում տալով երկրի գլխավոր սանիտարական բժշկի որոշմանը:
Ինչպես գրում է Известия-ն՝ խստացված միջոցառումները պայմանավորված են կորոնավիրուսի հնարավոր տարածմամբ:
Որոշման մեջ նշվում է քաղաքացիներին տնային կարանտինի հնարավորության տրամադրման անհրաժեշտությունը: Հակառակ դեպքում՝ մեկուսացումը կկազմակերպվի հսկողությամբ:
Ռոստուրիզմը նաև ռուսաստանցիներին կոչ է արել չլքել երկրի սահմանները մինչև աշխարհում համաճարակային իրավիճակի կայունացումը:










