Էր Ռիադը ժամանակավորապես արգելել է նամազ անել Մեքքայի և Մեդինայի 2 գլխավոր մզկիթներում
Սաուդյան Արաբիայի իշխանությունները հինգշաբթի երեկոյան որոշում են կայացրել ժամանակավորապես արգելել աղոթել Մեքքայում և Մեդինայում գտնվող, աշխարհում մահմեդականների համար 2 գլխավոր մզկիթներում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով սաուդական «Ալ - Իհբարիա» հեռուստաալիքին:
Ավելի վաղ Սաուդցի աստվածաբանների խորհուրդը նամազի խմբային հավաքույթները ժամանակավորապես դադարեցրել էր երկրի բոլոր մզկիթներում, բացի Մեքքայում և Մեդինայում գտնվողներից:
Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի թագավորը հայտնել էր, որ թագավորությունը կշարունակի կորոնավիրուսի տարածման դեմ միջոցներ ձեռնարկել:










