Ռուսաստանը սկսել է փորձարկել CoViD-19-ի դեմ պատվաստանյութը. «Ռոսպոտրեբնադզոր»

05:46 • 20.03.20

ՌԴ «Ռոսպոտրեբնադզորը» սկսել է փորձարկել CoViD-19 նոր կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութը: Այս մասին նշվում է  գերատեսչության կայքում:

«Ռուսաստանում CoViD-19 վարակի կանխարգելման և հսկողության համար Ռոսպոտրեբնադզորի՝ վիրուսոլոգիայի և բիոտեխնոլոգիայի «Վեկտոր» պետական գիտական կենտրոնը ամենասեղմ ժամկետներում ստեղծել է պատվաստանյութի պրոտոտիպներ, որոնք հիմնված են 6 տարբեր տեխնոլոգիական հարթակների վրա»,- ասվում է հաղորդագրությունում:

Life.ru-ի փոխանցմամբ՝ նշվում է, որ հետազոտողներին հաջողվել է ստեղծել պատվաստանյութ՝ հիմնված ինչպես գրիպի, կարմրուկի և վեզիկուլյար ստոմատիտի վերականգնողական վիրուսային վեկտորների, այնպես էլ սինթետիկ պատվաստանյութերի խոստումնալից տեխնոլոգիաների վրա:

Դեղամիջոցի արդյունավետոտության և անվտանգության հարցում համոզվելու համար անհրաժեշտ է հետազոտություններ անցկացնել զգայուն, լաբորատոր կենդաներիների նկատմամբ: Պատվաստայութը կիրատության մեջ հնարավոր կլինի ներդնել 2020-ի չորրորդ եռամսյակում, նշվում է հաղորդագրության մեջ: