Վրաստանը դադարեցնում է ավիահաղորդակցությունը բոլոր երկրների հետ

14:30 • 20.03.20

Վրաստանը կորոնավիրուսի համավարակի պատճառով մարտի 21-ից դադարեցնում է ավիահաղորդակցությունը բոլոր երկրների հետ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործայալությունը` հղում անելով Վրաստանի վարչապետի խորհրդական Իրակլի Չիկովանիին:

«Վաղվանից կդադարեցվի ավիահաղորդակցությունը բոլոր երկրների հետ, կմնան միայն վրացական ավիաընկերության չվերթները»,-հայտարարել է Չիկովանին:

Georgian airways վրացական ավիաընկերությունը չվերթներ է կատարում այլ երկրներից Վրաստանի քաղաքացիներին վերադարձնելու նպատակով: