Ջենիֆեր Լոպեսի 12-ամյա որդին «կարանտինի պատճառով մատուցող է դարձել» (տեսանյութ)

03:14 • 20.03.20

Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը ինսթագրամի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է իր 12-ամյա որդին՝ Մաքսիմիլիանը, սկուտեղի վրա ըմպելիքներ մատուցում:

«Մենք չենք կարող գնալ ռեստորաններ կամ ինչ-որ այլ տեղ, բայց սպասարկումն ու ժամանցը տանը նույնպես լավն են»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ գրել է Լոպեսը:

Տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է պատանին բացում հանքային ջրի շիշը, լցնում այն բաժակի մեջ և փոխանցում խորթ հորը՝ Ալեքս Ռոդրիգեսին, վիրուսային է դարձել: Հաշված ժամերի ընթացքում այն դիտել են ավելի քանի 9 միլիոն անգամ:

 

 
 
 
Посмотреть эту публикацию в Instagram

We can’t go out to any restaurants or anything but the service and entertainment here is pretty good... #StaySafe #familytime

Публикация от Jennifer Lopez (@jlo)