Լուկաշենկոն կատակել է՝ ասելով, որ համացանցում իրեն մեկ «թաղում են», մեկ իր մոտ «կորոնավիրուս են ախտորոշում»

22:50 • 20.03.20

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կատակել է իր առողջության մասին՝ նշելով, որ համացանցում իրեն մեկ «թաղում են», մեկ իր մոտ «կորոնավիրուս են ախտորոշում», գրում է ria.ru-ն։

Համապատասխան տեսանյութը ուրբաթ տեղադրել է Пул первого հեռագրային ալիքը։

Տեսանյութում Լուկաշենկոն շփվում է «Ադանի» մասնավոր ձեռնարկության աշխատակիցներից մեկի հետ, որը զբաղվում է բժշկական տեխնիկայի և անվտանգության համակարգերի թողարկմամբ: Զրույցի ավարտին զրուցակիցը նախագահին ասում է. «Առողջություն եմ մաղթում»։

Բելառուսի նախագահը ծիծաղում է՝ ասելով, որ լրատվամիջոցներում մեկ իրեն «թաղում են» կամ մեկ իր մոտ «կորոնավիրուս են ախտորոշում»։