ՀՀ ԶՈւ օդաչուները Սու-30ՍՄ կործանիչներով ուսումնամարզական պլանային թռիչքներ են իրականացրել (տեսանյութ)
ՀՀ Զինված ուժերի օդաչուները նոր ավիացիոն տեխնիկայի յուրացման ծրագրի համաձայն ուսումնամարզական պլանային թռիչքներ են իրականացրել Սու-30ՍՄ կործանիչներով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հրապարակել է Սու-30ՍՄ կործանիչների թռիչքի տեսագրություն՝ գրառմամբ. «Մեր «Սու-30CM» ռազմական ինքնաթիռները հսկում են մեր օդային սահմանները»։










