ԱՄՆ-ն հակառուսական նոր պատժամիջոցներ կսահմանի նավթի շուկայում իրավիճակը կայունացնելու նպատակով

01:14 • 20.03.20

ԱՄՆ-ն կարող է հակառուսական պատժամիջոցներ սահմանել նավթի շուկայում տիրող իրավիճակը կայունացնելու համար: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում տալով իր աղբյուրներին:

Life.ru-ի փոխանցմամբ՝ նշվում է, որ Միացյալ Նահանգները մտադիր է դիվանագիտական ուղիներով, այդ թվում Պետդեպի և Ազգային անվտագնության խորհրդի մակարդակով Սաուդյան Արաբիային հարկադրել վերադառնալ նավթի արդյունահանման նախկին ծավալին:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմը դիտարկում է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը, սակայն թե ինչիսին կլինեն դրանք և Մոսկվայի կողմից ինչպիսի գործողություններ կհրահրեն, դեռևս չի նշվում: