«Ողջ մնալ» հեռուստասերիալի դերասաններից Դենիել Դե Կիմը վարակվել է նոր տեսակի կորոնավիրուսով (տեսանյութ)

11:11 • 21.03.20

Կորեական ծագմամբ ամերիկացի դերասան Դենիել Դե Կիմը վարակվել է նոր տեսակի կորոնավիրուսով: Այս մասին նա պատմել է Instagram-ում:

Կիմը խոստովանել է, որ վարակվել է Նյու Յորքում սերիալի նկարահանումների ժամանակ, որում պետք է խաղար բժշկի դեր: 

Հավայիներ` իր տուն վերադառնալու ճանապարհին դերասանի կոկորդը սկսել է ցավել, իսկ ավելի ուշ տենդ է սկսվել: Վայրէջքից հետո դերասանը թեստ է հանձնել և ինքնամեկուսացվել իր տան մի սենյակում` ընտանիքի անդամներին չվարակելու համար: Արդյունքում թեստը դրական է եղել: 

Դենիել Դե Կիմին առավել հայտնիություն է բերել Ջին Քվոնի դերը «Ողջ մնալ» հայտնի հեռուստասերիալում: 

 

 
 
 
View this post on Instagram

A post shared by Daniel Dae Kim (@danieldaekim) on

«Ողջ մնալ» հեռուստասերիալի դերասաններից Դենիել Դե Կիմը վարակվել է նոր տեսակի կորոնավիրուսով (տեսանյութ)