Հայտնի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն հայտարարել է իր մոտ կորոնավիրուսի առկայության մասին
Իսպանացի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն հայտարարել է, որ իր մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Այս մասին երգիչը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:
«Իմ բարոյական պարտքն եմ համարում հայտնել, որ COVID-19-ի իմ թեստի արդյունքները դրական են եղել: Ես և ընտանիքս ինքնամեկուսացման մեջ ենք գտնվում: Ես ջերմություն և հազ ունեի, այդ պատճառով էլ որոշեցի թեստ հանձնել, և արդյունքը դրական եղավ»,- գրել է 79-ամյա երգիչը:
Իսպանիայում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել էր հունվարի 31-ին: Ներկա պահին վարակակիրների թիվը կազմում է 28 500, մահացել է 1720 մարդ:










