Ֆրանսիայում մահացել է «Աստերիքս» կոմիքսների շարքի հեղինակ Ալբեր Ուդերզոն (լուսանկարներ)

16:11 • 24.03.20

Ֆրանսիայում 92 տարեկանում կյանքից հեռացել է «Աստերիքս» կոմիքսների շարքի հեղինակ Ալբեր Ուդերզոն։ Մահվան լուրը հայտնել են ընտանիքի անդամները, գրում է The Guardian-ը։

Ուդերզոն, որն առավել հայտնի է 1959 թվականին գրող Ռենե Գոսինիի հետ ստեղծած «Աստերիքս» կոմիքսների շարքով, մահացել է երեքշաբթի։

«Նա մահացել է քնած ժամանակ՝ սրթի կաթվածից, որը կապված չէ կորոնավիրուսի հետ։ Վերջին մի քանի շաբաթների ընթացքում նա չափազանց հոգնած էր»,- հայտնել է գրողի փեսան։

Ֆրանսիացի նկարիչ Ալբեր Ուդերզոյի և գրող Ռենե Գոսինիի` գալիացի ռազմիկներ Աստերիքսի և Օբելիքսի արկածների մասին պատմող կոմիքսների հիման վրա մի շարք ֆիլմեր և մուլտֆիլմեր են նկարահանվել։

Image result for Asterix creator Albert Uderzo dies at 92Image result for Asterix creator Albert Uderzo dies at 92Image result for Asterix creator Albert Uderzo dies at 92

Ֆրանսիայում մահացել է «Աստերիքս» կոմիքսների շարքի հեղինակ Ալբեր Ուդերզոն (լուսանկարներ)